Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Ինձ շատ չի հետաքրքրում Ռուսաստանի արձագանքը» (Տեսանյութ)

Հունվար 19,2015 18:18

Այսօր Սուրբ Զորավոր եկեղեցում «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն:

PrevPhoto
NextPhoto

Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ավետիսյանների ընտանիքի  սպանությունը պատահական չէր, անհետեւանք չէր կարող լինել. «Ես համոզված եմ, որ այս ողբերգությունը եկել է ահազանգելու մեզ, որ մենք գիտակցենք, թե մեր երկիրը ինչպիսի վիճակում է գտնվում,- ասաց նա եւ ավելացրեց, որ նա հիմա  զուգահեռներ է անցկացնում 1920-ականների հետ, երբ մենք «առանց կրակոցի» կորցրեցինք Կարսը, հետո մեր երկրի իշխանությունը . «Այս դեպքը մեզ հիշեցնում է այդ օրերը եւ այդ օրերի սխալները պետք չէ, որ մենք կրկնենք: Չպետք է սպասենք, որ այսօրվա մեր Արցախը Կարսի նման կորցնենք, դրանից հետո մեր իշխանությունը իսպառ կորցնենք, նոր ապստամբենք»,- ասաց պարոն Սեֆիլյանը՝ նշելով, որ «բանալին» կուրուստներին չսպասելու, պայքարելու  մեջ է:

Մեր դիտարկմանը, արդյոք իշխանափոխությու՞ն է պետք, պարոն Սեֆիլյանն ասաց. «Իշխանափոխությունը այստեղ ընդամենը  մի մասնիկ է  ընդհանուր այս մեծ պայքարի: Մենք հիմա ազգային- ազատագրական պայքարի մեջ ենք եւ, եւ եթե չգիտակցենք,  կորցնելու ենք ոչ միայն  Արցախը, այլ ինչ ունենք –չունենք այսօր»:

Պարոն Սեֆիլյանը կարծում է, որ հիմա այսքանը գիտակցողների բանակն է քիչ, սակայն Գյումրիում տեղի ունեցածը պետք է պատճառ դառնա, որ  դա գիտակցողների թիվն ավելանա:

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ չուզեց խոսել ռուս զինվորի ոճրագործության մասին Ռուսաստանի արձագանքի մասին. «Ինձ շատ չի հետաքրքրում Ռուսաստանի արձագանքը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր երկրի ներքին վիճակը, մեր երկրում կառավարող համակարգը, որը ընդամենն ադմինիստրացիա է, այսինքն՝ կատարում է օտարի հանձնարարությունները»:

Մանրամասները տեսանյութում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031