Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին

Հունվար 21,2015 15:40

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ տուժողը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ տանող խաչմերուկի մոտ Օհաննա Հ.-ի ծանոթը՝ 1990 թ. ծնված Սևակ Հ.-ն, իր ավտոմեքենայի սրահում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է նրա դեմքին:

Սևակ Հ.-ն նույն օրը, ժամը 11.10-ին, բերման է ենթարկվել բաժին:

Օհաննա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

 

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031