Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ես համարում եմ, որ բանակն արդյունավետ է հակառակորդին դիմակայում». «Ժողովուրդ»

Հունվար 23,2015 12:15

«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

– ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հայտնի փակ խորհրդակցությունից հետո, կարծես թե, մահվան դեպքերն ավելացել են։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Արդյո՞ք այս իրավիճակը բանակի կառավարման համակարգի թերացումներով է պայմանավորված։

– Պաշտպանության նախարարն ըստ իրավիճակի՝ սահմանային եւ ոչ միայն, խորհրդակցություններ անց է կացնում բավականին հաճախ։ Հրամանատարներին հրահանգներ տալ, խորհրդակցություններ անցկացնել, սա հստակ կանոնակարգ է։ Կապել խորհրդակցությունն ինչ-որ իրավիճակի հետ, չեմ կարծում՝ ճիշտ է։ Կառավարման արդյունավետությունը պետք չէ համադրել սահմանային լարվածության հետ։ Այն, ինչպես արդեն ասացի, չունի վերջնական դեղամիջոց կամ ահեղ զենք, որը կարող ենք կիրառել եւ լուծել խնդիրը։

Ես համարում եմ, որ բանակն արդյունավետ է հակառակորդին դիմակայում։ Այլ հարց է, որ մենք ունենք պատերազմ, եւ այն սաստկանում է։ Եթե պատերազմը սաստկանում է, եւ մենք ունենք զոհեր, սա չի նշանակում, որ արդյունավետ չենք կռվում։ Պարզապես այս տարիների ընթացքում կարծիք է ձեւավորվել, որ եթե զոհեր կան, ուրեմն պարտվում ենք։ Բայց այդպես չէ։ Փաստն այն է, որ հակառակորդը որեւէ մարտական հենակետ չի կարողացել գրավել։ Իսկ սա նշանակում է, որ նա վախենում է։ Այսօր հակառակորդն ուրիշ խնդիր է դրել իր առջեւ. եթե հայ զինվորի զոհվելն անհանգստացնում է, ինչը նորմալ է, դա չի նշանակում՝ արդյունավետ չենք աշխատում։ Սա այլընտրանք ունի, այն է՝ լայնամասշտաբ պատերազմը։ Բայց բոլորս փորձում ենք խուսափել դրանից։

Զրուցեց Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031