Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ինստիտուտի պետն աշխատանքից ազատման դիմում է գրել. News.am

Փետրվար 02,2015 12:22

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը, սակայն այն պետք է հաստատի նախագահ Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ ռազմական ինստիտուտի պետն աշխատանքից ազատվում է նախարարի հրամանով: Ինչ վերաբերում է ռազմական ինստիտուտի անձնակազմի մյուս անդամներին, ապա նրանք կհեռացվեն աշխատանքից, ոմանց կազատի նախարարը, ոմանք՝ իրենց դիմումների համաձայն: Գործընթացը սկսված է:

Նշենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ունեցել է նաեւ գաղտնի մաս, որը չի հրապարակվել: Խորհրդակցությանը մասնակցած մեր աղբյուրը պատմեց, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատարություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728