Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված բոլոր որոշումներն ու կարգադրությունները կատարված են

Փետրվար 09,2015 16:47

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 164 և 37 հեռախոսազանգ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ բարձրացված հարցերից 168-ը համապատասխան լուծում կամ պատասխան են ստացել: Եվս 33 հարց ուսումնասիրման և կատարման ընթացքում է:

Քաղաքապետի կողմից 2014 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից քաղաքապետի բոլոր որոշումներն ու կարգադրությունները կատարված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքն ու  պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728