Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն քննարկում է շուրջօրյա նստացույցերի հարցը

Փետրվար 16,2015 15:25

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը քիչ առաջ խմբակցության հրատապ նիստ է հրավիրել: Նիստը տեղի է ունենում  կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Aravot.am- ի տեղեկություններով, նիստի օրակարգում երկու հարց կա՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին մանդատից զրկելը եւ, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում՝ նստացույցեր սկսելը:

The meeting of the Prosperous Party of Armenia's political council took placeAravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ նիստը դեռեւս շարունակվում է եւ ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի ավարտից հետո:

Իսկ Արագած Ախոյանին մանդատից զրկելուն վերաբերող հարցին էլ  հակադարձեց. «Իսկ ի՞նչ է, դուք կարծում էիք, որ մարդը, ով հայտարարում է, թե համամիտ չէ կուսակցության վարած կուրսի հետ, պետք է շարունակի մնալ խմբակցությունում, որը նույն կո՞ւրսն է վարելու: Ի՞նչ է, մինչեւ այժմ չէ՞ր տեսնում այդ կուրսը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728