Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղային առևանգելու դեպքի առթիվ

Մարտ 09,2015 17:34

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ:

2015 թվականի մարտի 2-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ.Գրիգորյանը Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ.Համբարյանը, առևանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գ.Համբարյանը, տեղեկանալով, որ անչափահաս տղան սիրահետում է իր անչափահաս աղջկան, 2015 թվականի փետրվար ամսին, նույն քաղաքի երկու բնակիչների հետ, նախնական համաձայնությամբ, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասից բացահայտ առևանգել է տղային։
Վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ նրան նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել անչափահասի ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ չանհանգստացնելու խոստում տա, որից հետո վերցրել նրա բջջային հեռախոսը և ազատ արձակել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: Անչափահաս տղան ճանաչվել է որպես տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031