Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. «Քաղաքապետարանը զբաղվում է թիվ 26 դպրոցով»

Մարտ 13,2015 15:02

Այսօրվա՝ մարտի 13-ի «Առավոտում» անդրադարձել ենք Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի խնդրին՝ տնօրեն Արմենուհի Արմենակյանն աշխատանքից ազատել է դպրոցի տնտեսվար  եւ աշխատանքի ուսուցման ուսուցչուհի Անահիտ Նավասարդյանին: Վերջինս անօրեն է համարել այդ որոշումը, նաեւ պատմել, որ կոլեկտիվի կեսը Արմենակյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն են, կրթօջախում  էլ առկա են մի շարք խախտումներ:

Արմենուհի Արմենակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ոչինչ անօրեն չէ, իսկ իր ընտանիքի անդամների՝ դպրոցում աշխատելու վերաբերյալ էլ նշել էր, որ ամեն ոք իր տեղում է:

Հավելենք, որ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության kpt.am կայքում թիվ 26 դպրոցի երկու տասնյակի հասնող թերությունների ու խախտումների մասին տեղեկատվություն կա:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից (լուսանկարում) եւս  մեկնաբանություն խնդրեց, մանավանդ 26 դպրոցի տնօրենը, տնտեսվարի պատմելով աջ ու ձախ հայտարարում է, որ իր դպրոցում ի՛ր օրենքներ են գործում:

Տիկին Սողոմոնյանն Aravot.am-ին հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեղյակ էր արծարծված խնդրին մինչ «Առավոտի» հրապարակումը  եւ ներկայումս էլ զբաղված է դրանով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lika says:

    ինչպես հասկանանք ,միթե այս դպրոցում տնտեսվարի հաստիքը կա,Գեղարքունիքի մարզում այդ հաստիքը հանվեց դպրոցներից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031