Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի տիկին. «Ամբողջ տունը խուզարկեցին, Իշխանի զենքերից վերցրին, իրեն էլ իրենց հետ տարան»

Հունիս 14,2020 15:15

Aravot.am-ը կապվեց Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տիկնոջ՝ Գայանե Սողոմոնյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է տեղի ունեցել իրենց տան խուզարկությունը եւ ի՞նչ տեղեկություն ունեն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացած Իշխան Զաքարյանից:

«Առավոտյան 8-ի սահմաններում  ԱԱԾ-ի աշխատակիցները՝ Ոստիկանության աշխատակիցների հետ միասին եկան, արթանացանք, մարդկանց ընդունեցինք: Շատ քաղաքավարի ու պատշաճ իրենց ծառայությունը կատարեցին, ներսում որեւէ դեպք չի եղել, անգամ այնքան ուշադիր էին, որ մեր բալիկներին տանից հանեցինք, որպեսզի երեխաները որեւէ բան չհասկանան, այդքան մարդու ներկայությունից չվախենան:

Շատ քաղաքավարի իրենց պահեցին, իրենց ծառայությունն իրականացրին, ամբողջ տունը խուզարկեցին՝ նկուղից մինչեւ բոլոր սենյակները, բակն ուսումնասիրեցին, հետո Զաքարյանի զենքերից վերցրեցին՝ իրենց թույլտվություններով, տարան: Փաստաթղթեր էին նայում: Իշխանին էլ իրենց հետ տարան: Այդքանը կարող եմ ասել»,-ասաց տիկին Սողոմոնյանը:

«Այս պահին Զաքարյանը ներսում է, լուր կունենանք, երբ պաշտոնական հայտարարությամբ ԱԱԾ-ն հանդես կգա, կկարդանք,կհասկանանք, մի խոսքով՝ սպասում ենք»,-հավելեց  Իշխան Զաքարյանի տիկինը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930