Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. մարտի 19-ին  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տոնում է իր գործունեության 95-ամյակը

Մարտ 19,2015 12:59

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի ուղերձը

1920 թվականից ի վեր, գրեթե մեկ դար, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը` ազգաբնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:

Ազգային ընկերությունը տարիներ շարունակ ակտիվ և լայնածավալ գործունեություն է իրականացնում, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, և ցուցաբերելով իր անաչառ օգնությունը բազմազան ուղղություններով, ինչպիսիք են` սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետներին նախապատրաստման և արձագանքման, որոնման, բնապահպանական և այլն: ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների կարիքների թեթևացմանն ու կայուն զարգացմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Այս տարիների ընթացքում, մեր անձնակազմի ու կամավորների նվիրումի և անշահախնդիր աշխատանքի շնորհիվ ավելացել է մեզ վստահողների ու մեզ հետ համագործակցողների թիվը: Այդ կապակցությամբ, շնորհակալություն են հայտնում բոլոր կամավորներին, բարերարներին ու գործընկերներին, որոնց մարդասիրական ոգու շնորհիվ է իրականացվում մեր առաքելությունը: Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ:

Այս պահին աշխարհի տարբեր ծայրերում շարունակվում են պատերազմներն ու ճգնաժամերը: 21-րդ դարում մարդիկ դեռ շարունակում են տառապել բռնությունից, սովից ու հիվանդություններից:

Մարդասիրությունն է այն միակ ուժը, որի շնորհիվ հնարավոր է, եթե ոչ լիովին կանխարգելել, ապա գոնե մեղմել մարդկային տառապանքները: Բոլորս ենք պարտավոր միավորվել այդ գաղափարի շուրջ` մեր կողքին ապրող և օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու համար:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031