Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը Էրդողանին փաստեր է տրամադրում

Մարտ 20,2015 18:10

«Հայոց ցեղասպանության փաստն այնքան խոսուն է, որքան լուսնի ու արևի առկայությունը երկնքում»,-խորհրդարանում, լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Հիշեցնենք, որ  Թուրքիայի նախագահը, ըստ «Հուրրիյեթ»-ի, Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը, դիմելով  հայկական սփյուռքին ասել էր. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»: Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:

Այնուհանդերձ, եթե Էրդողանը փաստեր է ուզում, ՀՀԿ խոսնակը նրան  առաջարկում է ապրիլի 24-ին գալ Երևան, այցելել Ծիծեռնակաբերդ, պատմության թանգարան և ծանոթանալ փաստերին: «Իսկ ավելի խոսուն փաստերը հազարավոր պղծված եկեղեցիներն են, հազարավոր քանդված գյուղերն են, միլիոնավոր հայերից զուրկ տարածքները։ Միլիոնավոր հայկական համայնքն է, որ ապրել է Օսմանյան կայսրությունում և մազապուրծ է եղել, Դեյր Զորն է, փաստաթղթերն են, հենց իրենց Ռազմական դատարանի 1919 որոշումն է, դա Երիտթուրքական կուսակցության գաղտնի որոշումն է, դա 1915 թ. մայիսի 24 -ի՝ Անտանտի երկրների հայտարարությունն է, ըստ որի` հայերի հանդեպ իրականացված հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ իրականացված հանցագործություն է, դա ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաներն են և 301 հոդվածը, որ առ այսօր գործում է Թուրքիայում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031