Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դաս Ազգային ժողովում

Մարտ 23,2015 17:14

Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին:

Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը: Պարոն Սահակյանը կարեւորել է նման հանդիպումներն ու աշակերտներին հորդորել լինել նախաձեռնող եւ երկրի համար պիտանի քաղաքացիներ:

Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանը կարեւորում է կրթությունը եւ կրթական համակարգի խնդիրները մշտապես պահում իր ուշադրության առանցքում: Դրա վառ ապացույցներից է նաեւ այն, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ երիտասարդներ պետական աջակցությամբ հնարավորություն են ստանում ուսանելու աշխարհի 10 լավագույն բուհերում:

Քարակերտցի աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնել երկրի կարեւորագույն կառույցներից մեկում իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու հնարավորության համար: Նրանք հիմնականում հետաքրքրվել են օրենսդիր իշխանության գործառույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու կրթական բարեփոխումներով:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031