Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նարեկ Մինասյան. ԵՏՄ շուկա դուրս գալու համար Վրաստանը կարող է համագործակցել Հայաստանի հետ

Մարտ 24,2015 14:44

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Նարեկ Մինասյանը մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերից Վրաստանում լարին արժեզրկվում է:

«Դա հանգեցրել է մի շարք տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ թանկացման եւ մի շարք արտահանման, դրամական փոխանցումների եւ արտաքին առեւտրի ցուցանիշների նվազման: Տվյալ ցուցանիշների անկումը պայմանավորված է նաեւ ուկրաինական հակամարտությամբ եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որովհետեւ գաղտնիք չէ, որ վատ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, վրացական տնտեսության համար զգալի նշանակություն ունեն Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները, ինչպես նաեւ դեպի ռուսական շուկա կատարվող արտահանումները, մասնավորապես՝ ալկոհոլի ոլորտում»,- ասաց նա:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ ճիշտ ժամանակն է կյանքի կոչել այնպիսի ձեւաչափ, որի շնորհիվ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը կօգտվեն միմյանց ինտեգրացիոն գործընթացներից, այսինքն՝ եվրասիական տնտեսական շուկա առավել մրցակցային պայմաններով դուրս գալու համար Վրաստանը կարող է համագործակցության եզրեր գտնել Հայաստանի հետ:

«Վրաստանը ամեն կերպ փորձում է իրացնել սեփական տարանցիկ տրանզիտային դերակատարումը, մասնավորապես՝ վերջին շրջանում լուրջ կապեր են ստեղծվել միջինասիական երկրների հետ՝ Ղազախստանի, Չինաստանի, անգամ սկսվել է շրջանառվել Վրաստան-Չինաստան առեւտրի պայմանագրի կնքման հնարավորությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը այցելելու է Չինաստան, չենք կարող բացառել, որ ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ Հայաստան-Վրաստան հարաբերություններում՝ նոր եզրեր գտնելու տեսանկյունից»,- ասաց Նարեկ Մինասյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031