Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սարքավորումներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներին

Մարտ 24,2015 15:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաները վերազինվում են նոր, թանկարժեք բուժսարքավորումներով։ Երևանի համայնքային բյուջեով իրականացվող ծրագրով այս տարի ձեռք է բերվելու 4 անուն բուժսարքավորում 5 ուլտրաձայնային հետազոտման սարք` տվիչով կամ դոպլերով, 10 ճեղքային լամպ, 5 կոլպոսկոպ, 10 արյան կլինիկական անալիզատոր:

2015 թվականի առաջին եռամսյակում մի շարք պոլիկլինիկաներ արդեն ստացել են նոր սարքավորումները. մասնավորապես՝ թիվ 1, 8, 17 պոլիկլինիկաները, «Նոր Արաբկիր» ԱԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ները համալրվել են վերջին սերնդի ուլտրաձայնային հետազոտման ստացիոնար սարքերով՝ յուրաքանչյուրը տվիչով և դոպլերով։ Արյան կլինիկական անալիզատորներ են ստացել թիվ 1, 4, 13, 20, 22 պոլիկլինիկաները, «Կ. Եսայանի անվան» պոլիկլինիկա, «Նոր-Արեշ» պոլիկլինիկա, «Սարի թաղ պոլիկլինիկա», «Արշակունյաց պոլիկլինիկա», «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ-ները։

«Բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու և առավել մատչելի դարձնելու, ինչպես նաև ամբուլատոր-համաբուժարանական հաստատությունների հագեցվածությունը մեծացնելու առումով այսօր քաղաքապետարանը մեծ ներդրում ու աշխատանք է կատարում, քանի որ շարունակական այս ծրագրով աստիճանաբար լուծվում է մի խնդիր, որ կարելի է հետխորհրդային ծանր ժառանգություն որակել։ Այսօր քաղաքապետարանը փորձում է բարձրացնել առողջապահական առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների դերը, նշանակությունը՝ բարձրացնելով այս բուժհաստատությունների գործառնական որակը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներ ևս կհամալրվեն նոր սարքավորումներով՝ գինեկոլոգիական կաբինետները՝ աչքի կոլպոսկոպերով, ակնաբուժական կաբինետները՝ ճեղքային լամպերով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031