«Սուտ բաներ են խոսում։ Առանց հիմքի ասում են՝ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է։ Ապօրինի կալանավորել են, հիմա էլ եթերով ասում են՝ պետական դավաճան է։ Դավաճանը իրենք են։ Իրենք էլ ստացան պատասխան։ Հարյուր հոգով բորենիների նման հարձակվում են մեր վրա, խփում։ Սադրեցին, առաջինը իրենք հարձակվեցին, խփեցին։ Սա է իրենց տեսակը՝ 200 հոգով հարձակվեն մեկի վրա՝ ախռաննիկներով, բանով։ Ախռաննիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ծայր առած քաշքշուկից ու ծեծկռտուքից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի, միջադեպի մասնակից, հարձակման ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը։
«Իրենց դուխը չի հերիքում մեր հետ կռիվ անել։ Մենք ընդամենը երեք տղամարդ կանգնած ենք, իրենք միայն 60 հոգի ավագանիով հարձակվեցին վրաս։ Պետական դավաճանը դուք եք, Արցախը ծախողն էլ եք դուք, Արցախը հանձնողն էլ եք դուք, 5000 զոհերի մեղավորն էլ եք դուք։ Ու մեղավորությունը, ամեն ինչը գցում են ընդդիմության վրա։ Մենակով կարամ բոլորի հետ էլ կռվեմ՝ ուզում են յոթ հատ ախռանա բերեն, ուզում են՝ հարյուր հատ։
Նորից եմ կրկնում՝ Անդրանիկ Թևանյանը մաքուր է, դավաճան չի, քաղաքական գործիչ է, ունի ժողովրդի քվեն, ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, ինչպես «Մայր Հայաստան» խմբակցության բոլոր ավագանիները։ Ու ասեմ նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հատել է 4 %-ի շեմը։ «Մայր Հայաստանն» էլ իր կողքին է եղել։ Ու մենք հաղթել ենք՝ մեր ձայներն էլ գողացել են, երեք ընտրատեղամասերում անվավեր են ճանաչել ընտրությունները»,- ասել է ավագանու անդամը։
Հ.Գ.
Կարդացեք նաև
Հայտնի է դարձել, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































