Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական առևտրի տխուր օրինաչափությունը. «168 Ժամ»

Ապրիլ 04,2015 10:50

Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ փոխարժեքի պատճառով։ Քանի որ ռուսական ռուբլին ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը, հայկական ապրանքները ՌԴ շուկայում դարձել են ոչ մրցունակ։ Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը՝ մինչ 650-700 դրամ՝ 1 դոլարի դիմաց։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա՝ վերջին 15 տարիների մեծ մասը Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի տեմպը միշտ ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանից ՀՀ ներմուծման աճի տեմպը՝ անկախ փոխարժեքից։ Դա առավել ակնառու երևում է 2005-2008 ժամանակահատվածում, երբ դրամն արժևորվել է ռուսական ռուբլու նկատմամբ, սակայն արտահանման տեմպը ավելի բարձր է եղել (բացառությամբ 2006 թվականի)։

Այսինքն՝ ՌԴ-ի հետ մեր առևտրի վրա այլ գործոնները՝ աշխարհաքաղաքական և այլ բնույթի, թերևս ավելի մեծ ազդեցություն ունեն, քան փոխարժեքը։ Փոխարենը, Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտուրը մեկ այլ օրինաչափություն ունի՝ 5 տարին մեկ այն անկում է ապրում է (թե ներմուծումը, թե արտահանումը)։ Անկում արձանագրվել է 2004-ին, 2009-ին և 2014-ին (չնայած այս անգամ երևի օրինաչափությունը խախտվի, քանի որ այս տարի ևս անկում է գրանցվելու)։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930