Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում սննդամթերքը էժանանում է զգալի տեմպերով, իսկ Հայաստանո՞ւմ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2015 12:45

Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի եւ բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:

Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը Հայաստանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, իսկ միջազգային շուկայում այն էժանացել է 23 տոկոսով (մեկ տոննայի գինը Լոնդոնի բորսայում մեկ տարվա ընթացքում 480 դոլարից հասել է 367 դոլարի): Հաշվի առնելով այս ընթացքում դրամի արժեզրկումը՝ շաքարը ՀՀ-ում դրամով արտահայտված պետք է էժանանար մոտ 9 տոկոսով: Այսինքն՝ մեկ կիլոգրամի գինը պետք է լիներ ոչ թե 370 դրամ, ինչպես հիմա է, այլ մոտ 325 դրամ, եւ այս դեպքում շաքար ներկրողի («արտադրողի») եկամուտները նույնիսկ մեկ դրամով չէին նվազի: Իսկ դա նշանակում է, որ ներկայումս շաքար ներկրողը՝ Սամվել Ալեքսանյանի հետ «ոչ մի կապ չունեցող» «Ալեքս Գրիգ» ընկերությունը, յուրաքանչյուր կգ շաքարավազի մեջ ստանում է լրացուցիչ 45 դրամ եկամուտ: Տարեկան դա կազմում է 4.5 մլրդ դրամ կամ մոտ 9 միլիոն դոլար: Համաշխարհային շուկայում մեկ կիլոգրամ շաքարի մեծածախ գինը ընդամենը 173 դրամ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930