Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախում կարևորել են ստանձնած պարտավորությունների կատարման գործում թերացածներին պատասխանատվության ենթարկելու հարցը

Մայիս 19,2023 23:45

2023թ. մայիսի 19-ին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների նախագահների և ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ԱՀ նախագահ  Ա. Գևորգյանը, նվիրված էր ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում սննդամթերքների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման, իրացման և գնագոյացման հիմնախնդիրներին։

Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Հանրային խորհրդի նախագահ Ա. Գևորգյանի հետ համատեղ վերջին տասը օրերին կատարված ուսումնասիրությունների և պատասխանատուների, ինչպես նաև բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործընթացում ներգրավված  իրավաբանական այլ անձանց հետ հանդիպումների արդյունքները, որոնց վերլուծության հիման վրա բացահայտվել են  համակարգային մի շարք թերություններ։

Ակտիվ քննարկումների արդյունքում հստակեցվեցին այն առաջարկությունները, որոնք նպատակաուղղված են այդ թերությունների շտկմանը և բնակչությանն առաջին անհրաժեշտության մթերքներով ապահովման գործընթացը ճիշտ կազմակերպելուն ու ղեկավարելուն։ Հատկապես կարևորվեց ստանձնած պարտավորությունների կատարման գործում թերացածներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

 

Արցախի Հանրապետության հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031