Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին և հաստատության շրջանավարտներին

Ապրիլ 04,2015 16:13

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների և հաստատության շրջանավարտների հետ:

Հանդես գալով ողջույնի խոսքով և պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը առկա մարտահրավերների պայմաններում:

IMG_8029

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: Սեյրան Օհանյանը ունկնդիրների հետ զրուցեց Հայաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների, ռազմաքաղաքական դիրքորոշումների, ազգային ու միջազգային երաշխիքների, պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացի դրույթների և առհասարակ՝ բանակաշինության ոլորտում կատարվող առանցքային բարեփոխումների մասին:

Խոսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, առկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նախարարը փաստեց, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ և նախաձեռնողական քաղաքականություն՝ հիմքում դնելով զինված ուժերի մարտական կարողությունների առավել զարգացման, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների ընդլայնման, բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված  գործունեությունը:

Դասախոսության ավարտին ծավալվեց նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց ներկաներին հուզող բոլոր հարցերին:

 ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930