«Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, ընդհակառակը՝ ունենք նվազում, և կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով: Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ գյուղատնտեսություն ասելով՝ մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը, որովհետև գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն, և դրանք երբեք չեն աճելու: Եվ ընդհակառակը՝ դրանց աճելու ուղղությամբ ջանքեր գործադրելը նշանակում է Հայաստանը դատապարտել հետ… Այսինքն՝ չզարգացող ճանապարհով զարգանալու փորձերի»,- կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA
Նա հավելեց՝ պետք է զարգացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը, պետք է դիվերսիֆիկացնենք գյուղատնտեսության, այդ թվում՝ արտահանման շուկաները․ «Որովհետև ոչ միայն գյուղատնտեսության, ընդհանրապես ցանկացած տնտեսական ճյուղ, եթե մեր կախվածությունը որևէ մի տեղից, կետից անհամաչափ է, նշանակում է՝ չունենք կառավարում մեր ոլորտների զարգացումը ապահովելու և կազմակերպելու ունակություն»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում ՔՊ-ն անում է բազմաթիվ ծրագրեր, և 2018 թվականից ի վեր միլիոնավոր դոլարներով աջակցություն են ցույց տվել գյուղացիներին ու շարունակում են աջակցություն ցույց տալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































