Լրահոս
Օրվա լրահոսը

550 հազար լայք 5 ժամում. «168 ժամ»

Ապրիլ 11,2015 10:11

Քիմ Քարդաշյանի՝ Գեղարդի  վանքում արված այս լուսանկարը, որտեղ նա ամուսնու և երեխայի հետ մոմ է վառում, Instagram-ի նրա էջում 5 ժամում հավաքել է 550 հազար լայք։ Քարդաշյանի Instagram-ի էջն ունի 29.6 միլիոն հետևող։ Facebook-ում նույն լուսանկարը 5 ժամում  հավաքել է 160 հազար լայք։

Սրան գումարեք Twitter-ը։ Սրան գումարեք նույն համաշխարհային ԶԼՄ-ներին, որոնք լուսանկարներով և տեսանյութերով պատմում են Գեղարդ կատարած այցի մասին։ Գումարեք նույն այդ ԶԼՄ-ների էջերը Facebook-ում, Twitter-ում ու մյուս սոցցանցերում։ Սրան գումարեք նաև «կողմնակի» էֆեկտները՝ Քիմին ուղեկցողների տարածած նյութերը Հայաստանի մասին։ Ընդ որում, խոսքը միայն քույրերին չի վերաբերվում։ Ասենք Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը, ով ուղեկցում է հայտնի քույրերին իրենց հայաստանյան այցի ընթացքում, բավականին ակտիվ լուսանկարներ է հրապարակում սոցցանցի իր էջում։ Նախօրեին նա Գեղարդում արած իր տեսանյութը տեղադրել էր Instagram-ի իր էջում (որն ունի մոտ 1 միլիոն հետևող) և գրել. «Գեղարդի վանքը, ամենագեղեցիկ վայրերից մեկը, որ երբևէ տեսել եմ»:

4 օր առաջ աշխարհում քանի՞ մարդ էր լսել Գեղարդի վանքի մասին։ Իսկ այսօ՞ր։ Սա ընդամենը մի դրվագ է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ օգուտ է տալիս այս կինը՝ գովազդելով Հայաստանն աշխարհում։ Ի դեպ, նախորդ տարի Հայաստան այցելել է 1.2 միլիոն զբոսաշրջիկ, Ադրբեջան՝ 3 միլիոն, Վրաստան՝ 5.5 միլիոն։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930