Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Սեպտեմբեր 29,2026 13:45 Share

Այսօր տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։

Ծրագրի շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Եվրոպական միությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտոնապես մեկնարկ տվեցին ծրագրին, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

Հանդիպումը հնարավորություն էր վերանայելու ծրագրի ռազմավարական ուղղությունն ու նախատեսվող գործողությունները, հաստատելու առաջին տարվա աշխատանքային պլանն ու բյուջեն, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ ուղղորդում՝ ապահովելու արդյունավետ իրականացումը, շահագրգիռ կողմերի համակարգված համագործակցությունը և համապատասխանությունը ազգային առաջնահերթություններին ու ԵՄ աջակցությամբ Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի վերականգնման նպատակներին։

Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը և ակնկալում է առաջիկա երեք տարիներին համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել