ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը
🟨 Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն



















































