Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, մերօրյա լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր սրբավայր․ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաեւ ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջեւ։ Երեւանի քաղաքապետարանը որոշել է նորոգել այդ պատը` ջնջելով հերոսի նկարը:
Կատարվածից օրեր անց «Հրապարակը» զրուցել է Ալբերտ Հովհաննիսյանի հոր`Արտակ Հովհաննիսյանի հետ:
– Այսինքն` եթե զգուշացնեին, հետո նոր Ալբերտի նկարը ջնջեին, դրանից ի՞նչ էր փոխվելու:
– Այստեղ խնդիրն այն է, որ եթե գային ասեին` վերանորոգում ենք շենքը, հետո նորից անպայման կնկարենք, ես գիտակից մարդ եմ: Եթե ծնողին զգուշացնեն, ծնողը ըմբռնումով կմոտենա այդ հարցին, կհասկանանք, որ քաղաքի համար իբր լավ բան են անում, մեր երեխաների համար են անում, բայց երբ առանց մեզ զգուշացնելու նման բան են անում, ես դրա ճիշտը չեմ կարող տեսնել:
Կարդացեք նաև
– Իշխանավորները որեւէ ափսոսանքի խոսք չասացին, զոհերի հիշատակը չհարգեցին:
– Ի՞նչ ասեին: Ի՞նչ ափսոսանք, ինչի՞ համար ափսոսան: Մեկ-երկու անգամ Եռաբլուր եկան` նախորդ տարիներին, որոշները հրահրեցին, արգելեցին, որ իշխանավորները մտնեն Եռաբլուր, բայց ես այն կարծիքին եմ, որ նրանք պարտավոր են գալ Եռաբլուր: Պետք է գան ու հերոսների շիրիմների առաջ խոնարհվեն, ինչու չէ` ծնկի իջնեն: Բայց մարդիկ կան, ովքեր ասում են՝ մի եկեք, եւ երբ չեն գալիս, քննադատում են: Ի դեպ, մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները: Մենք կմնայինք ամենաստվերում, եթե այս մի փոքր գիտակից խավը չլիներ: Ո՛չ մեր մասին են հիշում, ո՛չ էլ մեր տղերքի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































