Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սոցիալական առաջընթաց գրեթե չկա

Ապրիլ 20,2015 14:19

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ռազմավարական կառավարման եւ միջազգային մրցունակության մասնագետ Մայքլ Պորթերը, Հարվարդի բիզնեսի դպրոցի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) իր գործընկերների հետ 2013 թվականին մշակել է «Սոցիալական առաջընթացի ինդեքս» համակարգը: 2014-ին հետազոտվել է 132 երկիր, 2015-ին` 133: Հայաստանում վիճակը անփոփոխ է:

Երկրները գնահատվում են երեք խմբի բաժանված 50 չափանիշով

1.Մարդու հիմնական կարիքներ` պարեն, խմելու մաքուր ջուր, կացարան, բուժօգնություն, կոմունալ ծառայություններ, անձնական անվտանգություն

2.Մարդու բարեկեցության բնութագրիչներ` հիմնական կրթության հասանելիություն, հանրության կրթվածության աստիճան, հաղորդակցության եւ տեղեկատվական միջոցների հասանելիություն, առողջապահության մակարդակ, բնապահպանական կայունություն

3.Մարդու զարգանալու հնարավորություններ` քաղաքացիական ազատություններ, իրավունքների պաշտպանվածություն, որոշումներ կայացնելու եւ սեփական ներուժը օգտագործելու հնարավորություն:

Երկրների ստացած գնահատականները երեք բաղադրիչ ունեն` հանրային կարծիք, փորձագետի եզրակացություն, միջազգային կառույցների գնահատական: Երկրները կարող են առավելագույնը 100 միավոր ստանալ: 2014 թվականին Հայաստանում սոցիալական առաջընթացը գնահատվել է 65,03` 60-րդ տեղ, 2015-ին`65,70: Աճը` 0,67 միավոր: Համեմատության համար. 2014-ին Նորվեգիան 5-րդ էր` 87,12 այս տարի առաջատարը` 88,36: Աճը` 1,24: Տարածաշրջանի երկրների հետ համեմատությունն էլ, ցավոք, մեր օգտին չէ: Թուրքիան 2014-ի 64,62 դիմաց այս տարի 66,24 է ստացել` աճը` 1,62, Վրաստանը 63,94-ից դարձել է 65,89` աճը`1,95, Ադրբեջանը` 62,44-ից, 62,62, աճը` 0,18: Հայաստանին ԵՏՄ «քարշ տվող» Ռուսաստանը` 60,79-ից 63,64` աճը` 2,85: Իրանը չի հետազոտվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930