Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատությունը մեր երկրում նվազել է և շարունակում է նվազել»․ Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 16,2026 17:00 Share

Հայաստանում ծայրահեղ աղքատությունն արդեն վերացրել ենք, նաեւ աշխատում ենք աղքատությունը վերացնելու ուղղությամբ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հրապարակեց 2024 թվականի տվյալները՝ մեր երկրում աղքատության եւ ծայրահեղ աղքատության վերաբերյալ։ Ըստ այդմ, 2024 թվականի աղքատության ցուցանիշը 21.7% էր, և ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 0.6%․ «Օրական մեկ շնչի հաշվով 3.2 ԱՄՆ դոլարի նկատմամբ ցուցանիշը, թե օրական մեկ մարդաշունչը ինչքան է ծախսում, և մենք այդ ցուցանիշով ունենք 2.9%-ից նվազում 0.78%:

Բայց սա կարող է նորից էլի մի բանավեճ հարուցել, թե մենք ինչ-որ տարբեր թվեր ենք հրապարակում: Մենք տարբեր թվեր չենք հրապարակում, բայց միևնույն ժամանակ ուզում ենք ասել, որ բացի ուղղակի ցուցանիշներից կան նաև ոչ ուղղակի ցուցանիշներ, օրինակ՝ գործազուրկների թիվը, օրինակ՝ աշխատատեղերի թիվը, մեկ մարդաշնչով ՀՆԱ-ի թիվը: Այսինքն՝ բոլոր մնացած ցուցանիշները նույնպես ցույց են տալիս, որ աղքատությունը մեր երկրում նվազել է և շարունակում է նվազել, և ես վստահ եմ, որ 2025 թվականի ցուցանիշը հրապարակվելուց այն ավելի ցածր է լինելու, քան 2024 թվականի ցուցանիշը, նույնը՝ 2026 թվականին: Մենք նաև հայտարարում ենք, և դա այդպես է, որ մենք մոտ ենք կամ արդեն վերացրել ենք ծայրահեղ աղքատությունը, որովհետև 0.6%-ը 2024 թվականին, և 2025-ին կլինի վստահաբար ավելի ցածր, և շարունակում ենք, իհարկե, նվազեցնել աղքատության ցուցանիշը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկական աճպարարությունն այ ըսենց կըլնի – փորձում ես հավատացնել, որ մեր երկրում արդեն ծայրահեղ աղքատ չի մնացել, աղքատներն էլ շուտով կվերանան ու երկրում կապրեն միայն հարուստներն ու քո նման բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստացող գերհարուստները։
    Իսկ իրականում, էս կատաղած գնաճի պատճառով բնակչության մեծ մասը շուտով ծայրահեղ աղքատ կդառնա, մնացածն էլ աղքատ ու մի քանի տոկոս քո նման գերհարուստներ։
    Էդ հեքիաթներդ էլ գնա քո նախարարության ժողովներում պատմի, որ աշխատողներդ քմծիծաղ տալով քեզ ծափահարեն։

Պատասխանել