Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառում

Ապրիլ 22,2015 15:46

«Մանես» բարեգործական հիմնադրամը և «Թեղուտ» ՓԲ ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպեցին երիտասարդական ծառատունկ և մշակութային միջոցառումներ:

2015թ. ապրիլի 18-ին «Մանես» բարեգործական հիմնադրամը և «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կազմակերպեցին ծառատունկով ուղեկցվող հերթական կրթամշակութային բնապահպանական միջոցառումը: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում էր «Հիշում ենք և պահանջում» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի տարբեր համայնքների բնակիչ ուսանողներ, դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ, երիտասարդության այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման 100 մասնակիցները Շնողի եկեղեցում խորհրդանշական 100 մոմ վառեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Միջոցառումը շարունակվեց Շնողի արվեստի դպրոցի բակում, որտեղ երգի և ասմունքի ելույթներ ունեցան դպրոցի սաները, կազմակերպվեց ֆլեշ մոբ (երիտասարդները դպրոցի բակում անմոռուկի ուրվագծով շարք կազմեցին):

exern_2 Exern_1 exern_4

Այդուհետ մասնակիցները քայլերթով այցելեցին և 100 ծաղիկ դրեցին Շնող գյուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշաքարին:

Միջոցառումը շարունակվեց «Թեղուտ» ՓԲ ընկերության տարածքում խորհրդանշական ծառատունկով. տնկվեց 100 տնկի: Ծառատունկից հետո Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հանդիսասրահում մասնակիցների համար կազմակերպվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառումը եզրափակվեց Շնողի գյուղի և Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնների դահլիճներում թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Մեծ եղեռնին նվիրված «Սպի» ֆիլմի դիտումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930