Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր

Ապրիլ 30,2015 20:12 Share

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Աբովյան պուրակի հարակից հատված, ծանոթացել «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրի կառուցման համար նախատեսված տարածքին: Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոցային համալիր: Նշվել է, որ ներդրումային այս ծրագիրը  կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանն ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել