Երևանի արևելյան մուտքի հատվածում՝ շուրջ 1․5 հեկտար տարածքի վրա հիմնվել է նոր կանաչ գոտի։
Ծառատունկին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ծառատունկի ընթացքում տնկվել է շուրջ 350 ծառ և 350 թուփ։ Տարածքն ապահովված է ոռոգման նոր համակարգով։
Ծառերի մի մասն, ի դեպ, աճեցվել է քաղաքային տնկարանում։
Տնկվել են հասուն և արժեքավոր ծառեր։
Նորաստեղծ կանաչ գոտու հարևանությամբ՝ քաղաք մտնող այս հատվածում կկառուցվի նաև նոր ավտոկայանատեղի։
Կարդացեք նաև
Այն կլինի ամենամեծ ավտոկայանատեղիներից մեկը Երևանում՝ շուրջ 1․5 հա։
Այստեղից արագընթաց ավտոբուսներով հնարավոր կլինի մարդկանց տեղափոխել մայրաքաղաք։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն



















































