Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ մուտք գործելու արգելանքի հարցով աճել է դրական պատասխանների թիվը

Մայիս 05,2015 10:31

2014թ. մայիսի 28-ից (ՌԴ մուտք գործելու արգելանքի հարցով գործընթացի սկիզբ) մինչ ապրիլի 15-ը ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն է դիմել ՀՀ 7201 քաղաքացի, որի հետևանքով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն է ներկայացվել 6595 դիմում: Վերջինիս կողմից ուղարկված պատասխաների թիվը կազմում է 3674:

Փետրվար ամսից Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության հետ տարված հետևողական աշխատանքների շնորհիվ էապես կրճատվել է դիմումների պատասխանների ստացման ժամկետը (նախկին 3,5 ամսվա փոխարեն դարձել է շուրջ 2 ամիս), միաժամանակ` կտրուկ աճել է դրական պատասխանների տեսակարար կշիռը:

Այսպես, եթե 2014թ. մայիսի 28-ից մինչև 2015թ. փետրվարի 16-ը ստացված 2657 պատասխաններից դրական է եղել 625-ը (23,5%), ապա ս/թ փետրվարի 16-ից մինչև ապրիլի 15-ը ստացված 1017 պատասխաններից դրական է 532-ը (53,5%):

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031