Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Դուք չեք ուզում հաշտվել»

Մայիս 05,2015 17:03 Share

Վերաքննիչ դատարանում ավտովթարի գործով հանդես եկած Վարդան Պետրոսյանը դիմելով տուժող կողմին՝ ասաց. «Եթե դուք չեք ուզում հաշտվել, ընտրությունը ձերն է: Գնացեք, բողոքեք, դատարան: Հաշվի առեք, որ դատարանը կարող է շատ ավելի քիչ տալ: Բայց հաշվի առեք, որ դատարան դա չի նշանակում, որ երբ ուզեցիք՝ դա տվեց: Դա նշանակում է դատական գործընթացներ, դա նշանակում է փաստաբանների միջամտություն, գաղափարների կռիվ»:

Նա դիմելով տուժողի իրավահաջորդին՝ ասաց, որ վերջին պահին առաջարկում է՝ հաշտություն, որին ի պատասխան տուժող Արթուր Հակոբյանն ասաց՝ ոչ:

Vardan_Petrosyan_3 Vardan_Petrosyan_1 Vardan_Petrosyan_4

Վարդան Պետրոսյանն ասաց. «Դուք չեք ուզում հաշտվել: Աստված Ձեր հետ: Դա Ձեր իրավունքն է: Գնացեք: Դիմեք դատարան: Եվ դատարանից ստացեք ինձնից այն, ինչ պատկանում է Ձեզ»:

Վարդան Պետրոսյանն անդրադարձավ գումարի պահանջին, հանդիպումներին, հիշեցնելով՝ տուժածների փաստաբանն ասում է, որ Վարդան Պետրոսյանը, նրա ընտանիքը ոչ մի քայլ չեն արել:

Վ. Պետրոսյանին ընդհատեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանն՝ ասելով՝ իմ փաստաբանը չի իմացել:

Վ. Պետրոսյանն ասաց. «Ես շնորհակալ եմ ձեզնից Ձեր ասածի համար: Երբ առաջին անգամ ես արտաբերեցի քսան հազար բառը, թեկուզ չուզելով դատարանում, Ձեր ամուսինն ասաց, ոչ, այդպիսի բան չի եղել: Դուք ասացիք, որ դա ճիշտ է: Փաստաբանը չի իմացել: Չէ որ անցել էր երեխաների մահվան տարին»:

Մանրամասները քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031