Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը քննադատության տեղ ունի. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 12,2015 12:42

Անցած օրերին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվեց «Ամենախելացին» հեռուստախաղի տոնական թողարկումը, որի մասնակիցները հանրությանը հայտնի լրագրողներ էին։ Իսկ հեռուստախաղը վարում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Շատ կցանկանայինք քննաղատել իրեն, բայց այս դեպքում շանս չկա։ Նորմալ վարեց, լրագրողները նորմալ խաղացին, եւ ընդհանրապես, հեռուստախաղը հետաքրքիր ու նորմալ ընթացք ունեցավ։

Բայց, նաեւ թունդ քննադատություն եղավ։ Քննադատության հիմնական թեման այն էր, թե ինչու են հատկապես այդ լրագրողները ընտրվել հեռուստախաղի համար, արդյոք նրանք էին ամենախելացինեըը, բա ինչու էին այս կամ այն հարցին սխալ պատասխանում։ Իհարկե, այդպես քննադատողների թիվը բավական քիչ էր եւ հետո նրանց փաստարկները խիստ թույլ են։ Որովհետեւ, եթե լրագրողները բոլոր հարցերի պատասխաններն իմանային, ոչ թե այդ հեռուստախաղին կմասնակցեին, այլ միանգամից կգնային Մոսկվա՝ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին մասնակցելու։ Բայց փաստ է, որ մասնակիցներից ոչ ոք չփչացրեց պատկերը, կամ աչքի չընկավ բացահայտ անգրագիտությամբ։

Հ. Գ. Իսկ Արմեն Աշոտյանը քննադատության տեղ ունի։ Շատ դանդաղ էր ընթերցում հարցերը, շատ դանդաղ։ Նազենի Հովհաննիսյանից երկու անգամ դանդաղ։ Եվ ո՞ւր են նայում մեր իշխանությունները։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031