Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձման տոնը՝ Մանկական զբոսայգում

Մայիս 14,2015 18:33

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։

«Համբարձման տոնը շարժական է, նշում ենք Սուրբ Զատկից 40 օր հետո։ Դարեր շարունակ մեծ տոնախմբությամբ նշվող ազգային տոներից է, որի նշանավորումը, սակայն, վերջին տասնմյակներում պակասել էր։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր աջակցությամբ մեծ կարևորություն է տալիս ազգային տոներին. օրինակ, Բարեկենդանը այս տարվանից դասվեց Երևանի տոների շարքում և նույնկերպ մտորում ենք միախմբել ժողովրդական, հոգևոր, ազգագրական ծիսակատարությունները և Համբարձման տոնը ևս պատարագից հետո մեծ շուքով համատարած նշել»,- ներկայացրել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող Պետրոս ավագ քահանա Մալյան։

Համբարձման տոնակատարությունը անցկացվել է ավանդական ծիսակարգով՝ ազգագրական երգ ու պարով, վիճակի տոնահանդեսով։

«Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը ջանում է աջակցել ազգային տոների տարածմանը՝  երևանյան երիտասարդությանը ներգրավելով ազգային տոնակատարություններին, այսպիսով` ներկայացնել դրանց ակունքները, պատմությունը, նշանակությունը։ Նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031