Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Իսպանիայում

Մայիս 19,2015 17:53

Մայիսի 18-ին Կատալոնիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստակի նախագահությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայի և Պորտուգալիայի Հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, աստվածաբանության ֆակուլտետի դեկան, դոկտոր Արմանդ Պուիճը։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն էր դոկտոր Բեռնար Կուլին, բանախոսներն էին գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, դոկտոր Սեբաստիա Ժաներասը։

Գիտաժողովի ավարտին երաժշտական կատարումներով հանդես եկան Հասմիկ Իսահակյանը, Շուշանիկ Հովհաննիսյանը և Նարինե Կուլիկյանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031