Լիոնել Մեսսիի նամակը.
Arm Football. «Ցավն անսահման է, և այս վերքը սպիանալու համար ժամանակ է պետք։
Սակայն ես նախընտրում եմ պահել նաև բոլոր այն գեղեցիկ հիշողությունները՝ այն հանդիպումները, որոնցում մինչև վերջին վայրկյանը պայքարեցինք ու կարողացանք շրջել խաղի ընթացքը, և այն պահերը, որոնք հավերժ կմնան մեր հիշողության մեջ։
Միշտ կհիշեմ ամբողջ Արգենտինայի աջակցությունը, որն այս թիմի աշխատանքի, նվիրումի և միասնականության հետ միասին մեզ կրկին վերադարձրեց աշխարհի լավագույն հավաքականների շարքը։
Այս պահին դժվար է լիարժեք գնահատել, թե ինչի հասանք… Բայց այս թիմը կարողացավ անընդմեջ երկու Մունդիալի եզրափակիչ խաղալ, և դա բացառիկ նվաճում է։
Սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուր շնորհավորանքի, յուրաքանչյուր աջակցության և յուրաքանչյուր հաղորդագրության համար։
Կարդացեք նաև
Մենք ևս մեկ անգամ կարողացանք միավորվել որպես մեկ ազգ և միասին ապրել արգենտինացի լինելու աննկարագրելի հպարտությունը։
Եվ վերջում ցանկանում եմ շնորհավորել Իսպանիայի հավաքականին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ»:


















































