Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Մայիս 26,2015 17:19

Երևանի ավագանին հերթական նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  50  տոկոսից  ավելի բաժնեմաս  ունեցող  փակ  բաժնետիրական  ընկերությունների  2014  թվականի  տարեկան  գործունեության  արդյունքներով  առաջացած  զուտ  շահույթի  բաշխման  ուղղությունները  և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը:

Թիվ 65 և 66 մանկապարտեզների միավորմամբ պայմանավորված թ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը ևս արժանացել է ավագանու հավանությանը:

Օրակարգի մեկ այլ՝ Երևան  համայնքի  սեփականություն  համարվող Սվաճյան  փողոցի  հ.  44  շենքի  հ.  60  բնակարանը սեփականության իրավունքով  անհատույց  օտարելու վերաբերյալ ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չի քննարկվել հարցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տվյալ հարցին ընթացք է տրվել քաղաքացիներից դիմումը ստանալուն պես: Ավելին, քաղաքապետարանը բնակչին ըստ ամենայնի աջակցել է ոչ միայն գործընթացի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման, այլև պետտուրքի վճարման հարցում:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես ավագանին հաստատել է միաձայն կողմ քվեարկությամբ:

Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հունիսի 24-ին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031