Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցուցադրում է, որ Վրաստանում ինքնուրույն քաղաքականություն չի վարում»

Հունիս 06,2015 17:00

«Հայաստանը հասկանալի արտաքին քաղաքականություն չի վարում: Կան լուրեր, որ արտգործնախարարությունը ոչ ինքնուրույն կառույց է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարծես թե Հայաստանում չի ձեւավորվում: Բացակայում են նաեւ քաղաքականության մշակման մյուս հարթակները` Ազգային ժողով, կուսակցություններ, ազդեցիկ քաղաքագիտական կենտրոններ: Բնականաբար, չկան կառավարության վրա հանրության ազդեցության լծակները:

Ինչպես մյուս ուղղություններում, Վրաստանի պահով նույնպես հասկանալի քաղաքականություն չի վարվում: Տեսեք, թե ով է Վրաստանում Հայաստանի դեսպանը: Դրանով Հայաստանը ցուցադրում է, որ Վրաստանում ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Կարծում եմ, որ հատուկ են այնտեղ շտանգիստ ուղարկել»,- «Առավոտի հետ զրույցում՝ խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին, ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930