Լրահոս
Օրվա լրահոսը

Մարի-Կրիստի Օղլի. «Բարձր տոկոսով վարկերը խնդիր են ամբողջ աշխարհում» (Տեսանյութ)

Հունիս 08,2015 15:16

Երեւանն այս օրերին Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի տարբեր երկրներից ներկայացուցիչների հանդիպման եւ համագործակցության վայր է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ կին ձեռներեցների ասոցիացիայի կողմից կազմակերպած «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը: Միջոցառմանը, որին ներկա են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված կին ձեռներեցներ, կշարունակվի մինչեւ հունիսի 11-ը:

kin dzernerecner-2Համաժողովին ներկա են Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մար-Կրիստի Օղլին՝ Ֆրանսիայից, Միջազգային զարգացման եւ առաջնորդության ցանցի, հաջողակ կանանց միջազգային ակումբի նախագահ եւ Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Նեսթան Կիրտաձեն, RVVZ եւ IDeA հիմնադրամների համահիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Ռուբեն Վերոնիկա Զոնաբենդը, արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը եւ շատ այլ ճանաչված կանայք:

Միջոցառումը շատ հագեցած էր, մասնակիցներն էլ շատ զբաղված, ուստի ընդմիջմանը շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում Aravot.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել Մարի -Կրիստի Օղլիին, որն ի դեպ, մեր հետ զրույցի վերջում նշեց, որ իր ամուսինն էլ ծագումով հայ է:

kin dzernerecner-1Aravot.am-ի այն հարցին, թե Հայաստանում ո՞ր ոլորտներում է տեսնում ներուժ, եւ ո՞ր ոլորտների հետ կարելի է համագործակցել, տիկին Օղլին նշեց էներգետիկ ոլորտը, գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը, ինչպես նաեւ՝ մշակութայինը:

«Կուզենամ, բոլոր կանայք լինեն Լիլիթի նման (նկատի ունի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանին. Ն.Բ. ) , քանի որ նա շատ դինամիկ, աշխույժ եւ ակտիվ կին է: Կոնֆերանսն էլ շատ լավ է կազմակերպված, որն ապացուցում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմը: Այս կոնֆերանսը լավ հնարավորություն է շատ հայ կին ձեռներեցների համար, մանավանդ, որ այս կոնֆերանսում մասնակցություն ունի ՀՀ կառավարությունը:

Հայաստանում կա մեծ ներուժ ՏՏ, գյուղատնտեսության եւ մշակույթի ոլորտներում: Եվ այն, ինչ ես տեսա՝ դա պատրաստակամությունն է ու ցանկությունը ներգրավվել Եվրամիությանը, որի ապացույցն է միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵՄ գրասենյակի մասնակցությունը կոնֆերանսին»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ Հայաստանում գնողունակությունը ցածր է, արտագաղթի բարձր տեմպերի պատճառով բնակչությունը պակասում է, վարկերը, տոկոսադրույքները բարձր են, ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում բիզնես ստեղծել, եւ ի՞նչ խորհուրդ կտա տիկին Օղլին կին ձեռներեցներին, վերջինս ասաց. «Խնդիրները գրեթե նույն են: Եվրոպական շատ երկրներում էլ շատ է միգրացիան, շատ մարդիկ արտագաղթում են ԵՄ տարբեր երկրներ, մանավանդ այնտեղ, որտեղ կան քաղաքացիական պատերազմներ, այնտեղ նույն է իրավիճակը, ինչ Հայաստանում՝ բարձր տոկոսով վարկեր եւ քիչ աշխատատեղեր: Բարձր տոկոսով վարկերը ոչ միայն Հայաստանում են, այլեւ ամբողջ աշխարհում, դա գլոբալ խնդիր է առաջացնում կազմակերպությունների եւ անհատների համար: Եթե մի քանի տասնյակ տարի առաջ իմ ծնողներն ասում էին՝ պարտք մի վերցրու, վարկ մի վերցրու, ապա այսօր գրեթե բոլոր անհատներն ու կազմակերպությունները վարկեր ունեն»:

Մեզ հետ զրույցում «Իրիս» հյուրատան տնօրեն Իրինա Իսրայելյանն ասաց, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ ինքը դրամաշնորհային ծրագրերի է մասնակցել, շահել ու հիմա հաջող բիզնես ունի՝ հյուրատնային բիզնեսն Ալավերդիում է: Մեր այն հարցին, արդյոք հանքարդյունաբերությունը չի խանգարում զբոսաշրջային եւ հյուրատնային բիզնեսին, տիկին Իսրայելյանն ասաց՝ ոչ: Ըստ Իսրայելյանի, Երեւանում էլ օդը շատ մաքուր չէ. «Ես բարեկամներ ունեմ, որոնք Երեւանում Կոմիտասի փողոցում են ապրում, եւ խուսափում են լվացքը դրսում փռել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930