Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է վերացվելու «կյանքի ճանապարհին» փլվածքը

Հունիս 10,2015 12:53 Share

Հունիսի 9-ին ժամը 13-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհին: Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող այդ ճանապարհին Բաղանիսի բնակչին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, բեռնատարի մեջ գտնվող 3 տղամարդիկ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ականատեսների վկայությամբ՝ վթարի պատճառը եղել է փլուզման պատճառով անբարեկարգ դարձած ավտոճանապարհը: Այս տարվա ապրիլի կեսին փլուզում է տեղի ունեցել շրջանցիկ այդ ճանապարհի սկզբնամասում, ճանապարհի 2-րդ ոլորանում:  Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ« ՍՊԸ աշխատակիցները փլված հողի եւ քարի զանգվածը հեռացրել են ճանապարհից, սակայն փլվածքի օջախը մնում է, հարկ է այնտեղ մեծածավալ աշխատանքներ կատարել:

Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհը կառուցվել է 2006թ-2007թթ., պետական բյուջեի 767 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական հենակետերից գնդակոծվելու ժամանակ շրջանցիկ ճանապարհը դառնում է Իջեւանը Նոյեմբերյանին կապող «կյանքի ճանապարհ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել