«Հարստացված ալյուրի երկաթի ավելցուկը հակացուցված է լյարդի որոշ հիվանդությունների դեպքում». բժիշկ
Ամառ է, եւ ինչքան էլ խոսվում է, որ պետք է առավել ուշադիր լինել առողջությանը՝ այս սեզոնին բնորոշ թունավորումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, մարդիկ դեռեւս մտածում են իրենց հարմար լինելու եւ ոչ թե առողջության պահպանման մասին: Վտանգավոր կողմերից մեկն էլ փողոցային առեւտուրն է, որ խրախուսվում է գնորդի կողմից:


Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Խուսափողական էին վաճառողները. նախ հրաժարվում էին նկարահանվել եւ խոսել, իսկ տեսախցիկից դուրս էլ ասում էին, որ եթե 30 տարի է այդտեղ ապրանք են վաճառում եւ ոչ մեկ թունավորումից չի մահացել, ուրեմն ոչ մի բան էլ չի լինի: Նրանցից մեկն էլ ասաց, թե չկարծեք անգրագետ մարդ ենք, գործ չունենք, ի՞նչ անենք:
Մրգերի մոտ՝ գետնին, վաճառում էին նաեւ ձուկ, որը, ըստ վաճառողի, չի կարելի սառնարան դնել. «Սիգան դրեցիր սառնարան, համը կորում է, կարեւորը թարմ լինի: Մենք էլ քիչ քանակով բերում ենք, որ ոչ ժողովրդին վնաս լինի, ոչ՝ մեզ»:
Այս խնդրի մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը հացը կամ որեւէ ուտելիք ասֆալտի վրայից կգնի: Սա ամենակարեւորը ունի անվտանգության խնդիր, որի բացատրության կարիքը չկա. եթե չկա հոսող ջուր, չկա սանհանգույց, բայց մարդիկ սնունդ են վաճառում, կամ սնունդ պատրաստում»:

Թե ինչպես պետք է ճիշտ սնվել որպեսզի թունավորումներից զերծ մնալ՝ բժշկուհին նշեց, որ չի կարելի գարեջուր խմել, հետո պաղպաղակ ուտել, վրայից թութ ուտել եւ ասել՝ ես վատացա՝ սննդամթերքը թարմ չէր:
Ինչ վերաբերում է հատապտուղներին, մասնագետը նշեց, որ դրանք կարելի է ուտել միայն նորմալ եւ բավարար լվանալուց հետո՝ ճիճվակրությունից խուսափելու համար:
Այն հարցին, թե արդյուք մեր սննդամթերքը բավարար քանակով ֆոլաթթու չի պարունակում, որ ուզում են ալյուրը հարստացնել, Աննա Մարտիրոսյանը ասաց, որ զարմացել է այդ մտքից, քանի որ ֆոլաթթուն ամենից շատ պարունակվում է կանաչեղենի մեջ, եւ եթե հղի կանայք բավարար քանակի միրգ-բանջարեղեն ուտեն, ապա որեւէ խնդիր չեն ունենա: Բժշկուհին ավելացրեց, որ անընդհատ խոսվում է գերդոզավորված ֆոլաթթվի մասին՝ մոռանալով երկաթի մասին: «Կան անձիք, կան երեխաներ, որոնք ունեն որոշակի խնդիրներ, թե ժառանգական, թե ձեռքբերովի՝ հեմոսիդերոս, որի ժամանակ երկաթի ավելցուկը կարող է խնդիր առաջացնել: Երբ որ երկաթի ծավալը ավելի բարձր է լինում լյարդի որոշակի հիվանդությունների դեպքում երկաթի ավելցուկը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ»,-ասաց մասնագետը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


















































