Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ

Հունիս 17,2015 14:10

«Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան մասին:

Հայ ժողովուրդը կորցրեց անվանի զավակներից մեկին, ով, բնակվելով հայրենիքից հեռու, միշտ ապրում էր նրա հետ, նրա մասին մտածելով, ով իր ժողովրդին ու Հայաստանին կապված էր գուցեեւ ոչ բոլորին տեսանելի, սակայն ջերմագին զգացմունքներով՝ առանց այդ մասին բարձրագոչ հայտարարությունների: Նա իսկապես ազգային մարդ էր ու իսկապես բարերար:

Մեծ է Քըրք Քըրքորյանի ներդրումը Հայաստանին վերաբերող մի շարք խոշոր ծրագրերում, երբ նրա շռայլ նվիրատվությունների շնորհիվ տարբեր ոլորտներում լուրջ տեղաշարժեր արձանագրվեցին: Նա ոչ միայն ամերիկյան ֆինանսական շուկայի կարեւորագույն դեմքերից մեկն էր եւ համաշխարհային մակարդակի գործարար, այլեւ առանձնահատուկ դեր ուներ հայրենիք-սփյուռք հարաբերություններում, տարաբնույթ աջակցությունների եւ օժանդակությունների նախաձեռնողն ու հովանավորողն էր՝ գործուն մասնակցությամբ:

Կորստի այս ծանր ժամին անկեղծորեն սգում եմ Քըրք Քըրքորյանի մահը եւ ՀՀ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ցավակցում եւ վշտակցում նրա ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար թանկ էր Քըրք Քըրքորյանը: Մեծ հայի ու մեկենասի պայծառ հիշատակը միշտ կմնա մեր երախտապարտ սրտերում»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930