Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը եւ Գուրգեն Եղիազարյանը միմյանց հիշողությունը լավացնելու միջոցներ էին առաջարկում (Տեսանյութ)

Հունիս 26,2015 17:40

«Ռուսն ինչո՞ւ մեզ պետք է պահի, հաշմանդա՞մ ենք, ի՞նչ ենք, թո՛ղ Օբաման գա պահի»,- հունիսի 26-ին «Հայելի» ակումբում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի ելույթին  այսպես արձագանքեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Երկու քաղաքական գործիչների ելույթները վերածվեցին բանավեճի,նրանք գրեթե զուգահեռ էին խոսում: Ասուլիսին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որը բանավեճին չմասնակցեց:

«Նա զրկել է մեզ ինքնությունից»,- բացականչեց Ազատ Արշակյանը: «Ո՞վ է զրկել, բայց ինչո՞ւ չեք կանգնում դա ասում»,- հարցրեց Եղիազարյանը:

«1921 թվականի փետրվարի 16-ին պայմանագիրը գործում էր»,- ասաց Արշակյանը: «Ներողություն, բա ինչո՞ւ չեք հավաքում այդ ուժերը եւ չեք կանգնում հրապարակում ասե՛ք՝ մեզ զրկել է, ասե՛ք»,-խորհուրդ տվեց Եղիազարյանը:

«Բայց ինչպե՞ս ասենք, իրենք են»,- պարզաբանեց ԳԽ նախկին պատգամավորը

«Հիմա այս առիթն օգտագործվում է, երեխաներին մի տեղ տանելու ու ասում եք: Մինչեւ այս երեխաներն ասեիք»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը

«Բայց Մաքսային միությունը եւ ԵվրԱզԷսը մեր ինքնիշխանությունը չեն սահմանափակո՞ւմ»,- հետաքրքրվեց Ազատ Արշակյանը:

«Ասեի՛ք, Ձեր սիրելի Սերժ Սարգսյանն է ստորագրել Մաքսային միությունը, ասեի՛ք այս ի՞նչ եք անում, սիրելի՛ Սերժ Սարգսյան, ինչո՞ւ եք ստորագրում»: «Բայց միասին ենք եղել, երբ ես ասել եմ»,- պատասխանեց Ազատ Արշակյանը: Գուրգեն Եղիազարյանը հավանաբար մոռացել էր, եւ հետաքրքրվեց, թե որտե՞ղ է  նման բան ասել, Ազատ Արշակյանը պատասխանեց՝ այստեղ՝ ի նկատի ունենալով մամուլի ակումբը: Գուրգեն Եղիազարյանը հետարքրքվեց, թե ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանին, ի պատասխան՝ Ազատ Արշակյանը խորհուրդ տվեց սոխ եւ ձուկ օգտագործել:

«Շաքար խմե՛ք, ուղեղի համար լավ է: Շաքա՛ր, ամեն օր երկու հարյուր գրամ շաքար»,- խորհուրդ տվեց Գուրգեն Եղիազարյանը:

«Երբ որ դուք ասում էիք միշտ պատրաստ ես ասում էի ոչ: Երբ որ մենք պիոներ եւ կոմսոմոլ էինք ես նրանց երդում չէի տվել, իսկ դուք տվել եք: Ես ասել եմ՝ ո՛չ»,- հայտարարեց Ազատ Արշակյանը:

«Դուք պիոներ հաստատ եք եղել, Եթե հիմա ման գամ նկարը կգտնեմ վզկապով, ինչեւիցե»- ասաց Եղիազարյանը:

«Ես միշտ ասել եմ ինքնիշխանությունը մերն է»,- նշեց Արշակյանը

«Այս ամեն ինչը պետք չէ կապել ամբողջ Ռուսաստանի հետ»,- հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:

Լեռնիկ Ալեքսանյանը իր տեսակետը բանավեճից հետո արտահայտեց:

Պատգամավորի խոսքը՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930