Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Չափարյանը Հարավային Կորեայում գրավեց 7-րդ տեղը

Հուլիս 05,2015 13:33 Share

Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում մեկնարկել է 28-րդ ամառային ուսանողական խաղերը, որին Հայաստանից մասնակցում են վեց մարզաձեւերի 12  ներկայացուցիչներ:

Այսօր տատամի է մտել ձյուդոիստ, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: Վիճակահանությունը 1/16 եզրափակչում նրա դեմ էր հանել կորեացի Կիչուն Վանին, որն առավելության է հասել ոչ միայն մեր մարզիկի նկատմամբ, այլեւ մտել է եզրափակիչ եւ երեկոյան վիճարկելու է ոսկե մեդալը:

Անդրանիկը սփոփիչ երեք գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք է ստացել, որոնցից երկուսում մեծ առավելությամբ հաղթել է մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում զիջել ճապոնացուն՝ 37 մասնակիցների մեջ գրավելով 7-րդ հորիզոնականը:

Վաղը տատամի են մտնելու 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, որի մեկնարկային մրցակիցը լեհ Պատրիկ Վավարզիչեւն է եւ 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը: Նա պայքարը կսկսի ուկրաինացի Դմիտրո Կանիվեցի հետ գոտեմարտով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել