Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է եզրաքարերի նորոգման և նորերով փոխարինման 2015 թվականի ծրագիրը

Հուլիս 23,2015 16:50 Share

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015 թվականի ծրագրով փետրվար ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էին եզրաքարերի նորոգման, բացակա կամ վնասված քարերի վերականգնման և նորերով փոխարինման աշխատանքները:

Ընթացիկ տարվա ծրագրով նորոգվել է շուրջ 2200 գծամետր եզրաքար: Այս ցուցանիշից 1000 գծամետրը նոր տեղադրված եզրաքարերին է վերաբերում, ևս 400 գծամետր եզրաքար վերատեղադրվել է: Շուրջ 800 գծամետրի չափով էլ նորոգվել են բետոնե բարձր եզրաքարեր:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել