Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության հատուկ ռեժիմ՝ Դիլիջանի թունելի ներսում 

Օգոստոս 03,2015 14:56

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան
միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի
17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է
երթևեկության  հատուկ ռեժիմ։

Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս
զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված
ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող
ցուցանակներին, լուսային ազդանշաններին:

Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է
աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա
գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները
կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող
հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյեմբերի 1-ն է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31