Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքս-սկանդալը «ջրվո՞ւմ է». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 13,2015 12:07

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում է հայտնի սեքս–սկանդալի հետ, արդեն վերադարձել է Հայաստան։ Մեզ հետ զրույցում նա ամբողջությամբ հերքում էր իր առնչությանը սկանդալային սույն պատմությանը։

– Պարոն Սահակյան, այսպես ասած, հայտնի սեքս-սկանդալում հիմնականոմ ձեր անունն է շրջանաովում, ի՞նչ պատմություն է սա, ինչպե՞ս է ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի մոտ նման տեսագրություն հայտնվել։

– Այդ հրապարակումների հետ կապված կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում, մնացածը, ով հրապարակել է, նրանցից էլ ճշտեք։  Ավելացնելու որեւէ բան չունեմ։

– Իսկ գործով կալանավորված Տիգրան Առաքելյանը, որին շորթճան մեղադրանք է առաջադրվել…

– Ավելացնելու որեւէ բան չունեմ։ Արդեն նշեցի, իրականությանը չի համապատասխանում։

– Տիգրան Առաքելյանը ձեզ հետ կապ հաստատե՞լ է:

– Ես այդ թեմայով այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանելու։ Արդեն նշեցի, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի։

– Բայց խոսվում է, որ 14 տարեկան ոուս աղջկա հետ եք սկայպով խոսել…

– Ես արդեն ասացի։

– Ձեզ հարցաքննության չե՞ն կանչել այս գործի շրջանակներում։

– Ես այլեւս այդ թեմայով ձեր հարցերին չեմ պատասխանի։

– Ձեր ֆեյսբուքյան էջը ինչո՞ւ եք փակել։

– Իմ ֆեյսբուքյան էջը վաղուց ոչ թե փակ է, այլ դեակտիվացված է արձակուրդների հետ կապված։

– Այսինքն, նորից բացելո՞ւ եք։

– Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական էջն է, իմ խնդիրն է՝ կբացեմ, թե չեմ բացի, ինչու եմ փակել, ինչու չեմ բացի…

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31