Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպումը

Օգոստոս 26,2015 20:14

ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի,  Բելառուսի և Ղրղզստանի իր գործընկերների հետ:  Քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը:

Բելառուսի  Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր: Երկու երկրների գլխավոր դատախազները տեղում հանձնարարականներ են տվել համապատասխան ոլորտների ղեկավարներին մինչև նոյեմբեր պատրաստել նոր համաձայնագրի տեքստը:

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի հետ կապված հարցերից և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումից զատ, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը հետաքրքրություն հայտնեց ուսումնասիրելու ՀՀ դատախազության հարուստ փորձը` եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շփման ոլորտներում:

Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիռա  Ջոլդուբաևայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց նրան Ղրղզստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31