Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը բարեփոխվել է. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 28,2015 11:22

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերթական աղմկոտ պատմության մեջ է հայտնվել. նրա ու Սիսիանի քաղաքապետի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ավելի ուշ, սակայն, Սիսիանի քաղաքապետը հաստատել է միայն հանդիպման փաստը, իսկ ծեծկռտուքի փաստը հերքել է։

«ՉԻ» – Փաստորեն Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը սենսացիոն տեղեկություններ է հայտնում։ Իսկ սենսացիան այն է, որ Սուրիկ Խաչատրյանն ինչ-որ մեկի հետ խոսել է, բայց ամեն ինչ ավարտվել է առանց ծեծկռտուքի։ Համաձայնվեք՝ փոքր-ինչ անհավատալի է։ Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը բարեփոխվել է։

Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պիտի անհրաժեշտ հետեւություններ անի։ Վերջին հաշվով, եթե այսպես շարունակվի, մեկ էլ տեսար՝ Սուրիկ Խաչատրյանը սկսեց հարգել քրեական օրենսգրքի մյուս հոդվածները եւս։ Իսկ ո՞ւմ է պետք այդպիսի մարզպետը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31