Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքում երեք զինծառայողների՝ վթարի հետևանքով մահվան դեպքի առթիվ

Սեպտեմբեր 07,2015 14:23

Հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքում երեք զինծառայողների՝ վթարի հետևանքով մահվան դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել  ծառին:

Վթարի  պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝  ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

Զինծառայողներ՝ մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ  Հարություն Հրանտի Միրզոյանը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում,  նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930