Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. Դուրինյանը ագրեսիվություն է ցուցաբերել եւ անթաքույց արհամարհանք

Սեպտեմբեր 09,2015 17:15

Վարչական դատարանում սեպտեմբերի 9-ին դատավոր Ռաֆայել Ավագյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Վահան Դուրինյանի եւ վերջինիս հակընդդեմ հայցը:

Որպես բացման խոսք ոստիկանության ներկայացուցիչ Դեմիրխանյանն ասաց, որ 2014 թվականի հունիսի 23-ին Սայրան 22-ում անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Դուրս են եկել երթեւեկելի գոտի եւ փակել են ճանապարհը, ոստիկանությունը հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով դրույթների համապատասխան հավաքների մասնակիցների անվտանգության ապահովման, այլոց սահմանադրական իրավունքները: Դուրինյանից ոստիկանները պահանջել են չխախտել հասարակական կարգը եւ զգուշացրել են, որ իր արարքները կհանգեցնեն վարչական պատասխանատվության, սակայն նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին: Նա ընդգծեց, որ Դուրինյանը ագրեսիվություն է ցուցաբերել եւ անթաքույց արհամարհանք, այդ պատճառով ենթարկվել է վարչական ձերբակալման:

Իրականացվել է վարչական վարույթ, եւ այդ պատճառով ոստիկանությունը հայցադիմումով խնդրել է Վահան Դուրինյանին վարչական օրենսգրքի 182 հոդվածի հիմքով ենթարկել վարչական պատասխանատվության: Նա հավելեց, որ հակընդդեմ հայցի բոլոր փաստարկների դեմ ոստիկանությունն առարկում է:

Վահան Դուրինյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բացման խոսքում նշեց, որ տեղի է ունեցել ինքնաբուխ բողոքի հավաք կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, հավաքը եղել է օրինական, ցրելու մասին չի կայացվել որոշում, հետեւաբար՝ հավաքի ընթացքում ոստիկանությունը պետք է ապահովեր բողոքի ակցիայի ընթացքը, փոխարենը՝ քսանութ հոգու ձերբակալել է, եւ կազմել է վարչական ձերբակալման վերաբերյալ վարույթներ. «Այս բոլոր գործողությունների նպատակը մեկն էր՝ կազմալուծել, ցրել հավաքը եւ ցույց տալ բոլոր քաղաքացիներին, որոնք աչքի են ընկնում իրենց քաղաքացիական կեցվածքով, որ այս գործողությունները ՀՀ-ում պատժելի են, եւ պատժվելու է դատարան ուղարկված հայցադիմումներով: Բացի այդ ,Դուրինյանի իրավունքները խախտվել են նաեւ ընթացակարգերի առումով, նույնիսկ ենթադրյալ իրավախախտումների առումով այն ընթացակարգերը, որոնք եղել են՝ նույնպես եղել են նրա իրավունքները խախտող»:

Ապացույցների հետազոտման փուլում ուսումնասիրվեց ոստիկանության ներկայացրած տեսանյութը: Դուրինյանը խնդրեց Դեմիրխանյանին ցույց տալ այն հատվածը, երբ ինքը ճեղքում է ոստիկանության շղթան՝ որակելով, թե ոստիկանության ներկայացուցիչը ստում է: Դատավորը հորդորեց նրան զերծ մնալ նման որակումներից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930